«Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
Աշխարհում
10:17 01/12/2021
Աշխարհ

«Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել

BioNTech ընկերությունը երկուշաբթի օրը հատնել է, որ աշխատանքներ է սկսել նոր պատվաստանյութի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «Օմիկրոն» շտամի հետ կապված զարգացումները: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ նոր պատվաստանյութի մշակումն ընկերության ստանդարտ ընթացակարգի մաս է: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»: 

BioNTech-ն ասել է, որ սպասում է լրացուցիչ լաբորատոր տվյալների երկու շաբաթվա ընթացքում՝ որոշելու համար, թե արդյոք կա հատուկ պատվաստանյութ մշակելու անհրաժեշտություն, թե ոչ:

Moderna-ն իր հերթին նշել է, որ աշխատանքներ է տանում իր COVID-19 պատվաստանյութի վերարտադրության ուղղությամբ՝ ապագա խթանիչ պատվաստումների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նշել են, որ կորոնավիրուսի նոր տարբերակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում: ԱՀԿ-ն երկուշաբթի օրը նախազգուշացրել է, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը կապված է հիվանդության տարածման նոր աճի չափազանց բարձր գլոբալ ռիսկի հետ, քանի որ ավելի շատ երկրներ հայտնում են վարակի նոր դեպքերի մասին, ինչը հանգեցնում է սահմանների արգելափակմանը:

 
Placeholder