01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:29 01/12/2021
Հայաստան

01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք։ Հիվանդության հետևանքով մահացել է 43 մարդ։

ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, անցած մեկ օրում իրականացվել է 7279 թեստավորում։ Երեկ առողջացած է համարվել 590 մարդ։

Համավարակից ի վեր, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  339020 դեպք, որոնցից 317765 առողջացած են: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:

Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում:

Placeholder
01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել