Emis-ում շաբաթվա օրերը խառնվել են ու չեն կարգավորվում
Կրթություն, գիտություն
16:21 01/12/2021
Հայաստան

Emis-ում շաբաթվա օրերը խառնվել են ու չեն կարգավորվում

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում՝ Emis.am-ում տևական ժամանակ է, որ «Էլեկտրոնային օրագիր» բաժնում խառնաշփոթ է։ Շաբաթվա օրերի հերթականությունը խախտվել է ու չի վերականգվում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից Panorama.am-ին դեռ օրեր առաջ հայտնել էին. «Այո, տեղյակ ենք խնդրի մասին, մեր մասնագետները զբաղվում են այդ հարցով»։

 

Placeholder