Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո
Աշխարհում
16:32 01/12/2021
Հայաստան

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանն աղյուսակում  6-րդն է (2772)։
Ի դեպ, նշենք, որ ՖԻԴԵ-ի կայքում Արոնյանի տվյալներն արդեն փոխվել են. նա ներկայացնում է ԱՄՆ շախմատային ֆեդերացիան:

ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում Հայաստանից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է (2681),  Հրանտ Մելքումյանը՝ 99-րդը (2649)։ Ամերիկահայ Սամուել Սևյանը 49-րդն է (2684)։

ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է (2856, Նորվեգիա), այնուհետև՝ Ալիռեզա Ֆիրուջա (2804, Ֆրանսիա), Դին Լիրեն (2799, Չինաստան),  Ֆաբիանո Կարուանա (2792, ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչի (2782, Ռուսաստան): 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էր. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:  ...

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել:  Այդ թվում,  ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը:  Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի  նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս  հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ  այսօր էլ շարունակում է հավատալ ինձ:  Շնորհակալ եմ նաև  Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»:

Placeholder
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո