«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
Քաղաքական
12:59 02/12/2021
Հայաստան

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին

«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ ձերբակալության կապակցությամբ։

«Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։  Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենավեր մարդուն և քաղաքացուն, հրամանատար՝ Աշոտ Մինասյանին։

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել, ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ»,- նշված է «Պահեստազորի սպաների» շարժման հայտարարության մեջ: 

Placeholder
«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին