Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ որևէ կետ չեմ գտնում. Թովմասյան
«Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ, Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում: Փորձում եմ գտնել, չեմ գտնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով, փաստաթղթում հղում է արվում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը գերիների մասով:
«Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ պարզ գրված էր գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց, բայց մեկ տարի է չի իրականացվել: Հետևաբար, չիրականացված փաստաթղթի չիրականացված կետի վրա հղում կատարելն աբսուրդ է:
Ես կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանը գոնե հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից կամ որևէ այլ ձևով կարտահայտեր իր վերաբերմունքը, քանի որ մեկ տարի է անցել, և մենք ունենք չվերադարձած գերիներ: Ավելին, Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմական հանցագործներ են, իրենք գերիներ չունեն իրենց մոտ»,- ասաց Թ. Թովմասյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իհարկե, կարող է սկսվել նման գործընթաց, բայց Հայաստանին ամենևին ձեռնտու չէ, քանի որ Հայաստանն այդ ճանապարհով Արցախի վրա է փակում իր վերջին դուռը, Արցախը մնում է Ադրբեջանի կազմում անկլավի կարգավիճակով:
«Մենք դա երբեք չենք կարող թույլ տալ, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես չի հստակեցվել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: