Չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է
Սպորտ
19:10 02/12/2021
Հայաստան

Չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է

Այսօր օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է։

«Մեր հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկը տոնում է ծննդյան 29-ը ամյակը։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է մեր բռնցքամարտիկին ու մաղթում բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում՝ 1999 թվականից։Նա Հայաստանի բազմակի չեմպիոն է, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, ինչպես նաև Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Placeholder