02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Առողջություն
11:42 02/12/2021
Հայաստան

02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 1-ին կատարվել է 9013 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 558 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 716 հիվանդ, գրանցվել է մահվան 24 դեպք: Մահացածներից 3-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1450 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9081 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում:
 

Placeholder
02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է