Բլինկենը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ
Քաղաքական
17:10 02/12/2021
Աշխարհ

Բլինկենը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանին և Ադրբեջանին հումանիտար հարցերի շուրջ ակտիվ երկխոսության կոչ է արել: Այս մասին գրել է «Ինտերֆաքսը»:

«Մենք ողջունում է ուղիղ երկխոսության վերականգնումը Հայաստանի և Ադրբեջանի, երկու երկրի կառավարությունների միջև:

Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերում, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորածների, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների շուրջ հետաքննության»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ իրենք բոլորով, ներառյալ Ռուսաստանը, կկարողանան աշխատել այս ոլորտում՝ առաջընթացի հասնելու համար:

Էնթոնի Բլինկենը նաև կոչ է արել Երևանին և Բաքվին «լուծել այլ կարևոր խնդիրները», մասնավորապես, սկսել սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը, ինչպես նաև «շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Placeholder
Բլինկենը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ