Մխիթարյանը գոհ է «Ռոմայում» իր դիրքից
Աշխարհում
10:52 02/12/2021
Աշխարհ

Մխիթարյանը գոհ է «Ռոմայում» իր դիրքից

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր նոր դիրքը թիմում։

«Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը, ես ավելի շատ եմ խաղում գնդակով, ավելի շատ տարածություն ունեմ: Ես վայելում եմ այդ դերը», – ասել է Հ. Մխիթարյանը, ում խոսքերը մերջբերել է  Tuttomercatoweb-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 32-ամյա Մխիթարյանին դուր չի գալիս խաղադաշտում իր դիրքը, ինչի պատճառով նա հազվադեպ է մասնակցում հարձակվողական գործողություններին։

Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայում» 2020 թ. սեպտեմբերից: 2021/2022 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնացել է Իտալիայի առաջության 13 խաղի, 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ է:
 

Placeholder
Մխիթարյանը գոհ է «Ռոմայում» իր դիրքից