Ստեփանակերտի զինվորական պանթեոնը դեռ նախագծում են
Տարածաշրջան
17:54 02/12/2021
ԼՂՀ

Ստեփանակերտի զինվորական պանթեոնը դեռ նախագծում են

Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:

Արցախի նախագահի աշխաըակազմի փոխանցմամբ, երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝  աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ  հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։

Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել  նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:

Placeholder
Ստեփանակերտի զինվորական պանթեոնը դեռ նախագծում են