Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով
Քաղաքական
18:23 03/12/2021
Աշխարհ

Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա բանակցությունների հստակ ամսաթիվը դեռևս չի համաձայնեցվել, աշխատանքները շարունակվում են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ բանակցություններն անցնելու են տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Հստակ ամսաթիվը նախկինի պես չի համաձայնեցվել, դեռևս աշխատանքներ են տարվում: Խոսքը տեսակոնֆերանսի մասին է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Placeholder
Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով