Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
09:56 03/12/2021
Աշխարհ
Ֆրանսիայում նինջայի կոստյումով տղամարդը թրով հարձակվել է կին ոստիկանների վրա
Ֆրանսիայի Շերբուր Ան Կոտանտեն քաղաքում նինջայի հագուստով տղամարդը կատանայով վիրավորել է երկու կին ոստիկանի։ Տեսուչները փորձել են նրան բերման ենթարկել մեքենայի առևանգման համար։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանությանը։
Առևանգողը դուրս է եկել գողացված մեքենայից և ճապոնական թրով մի քանի անգամ հարվածել ոստիկաններին։ Նրա վրա կրակել է երրորդ ոստիկանը։
Հարձակվողը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև վիրավոր ոստիկանները։
Placeholder