Մտահոգիչն այն է, որ բավական շատ փոփոխություններ են կորոնավիրուսի մեկ շտամի մոտ. Գայանե Սահակյան
Առողջություն
17:20 04/12/2021
Հայաստան

Մտահոգիչն այն է, որ բավական շատ փոփոխություններ են կորոնավիրուսի մեկ շտամի մոտ. Գայանե Սահակյան

«2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ»,-կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հիվանադությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նա նշել է, որ 18 տարեկանից բարձր անձանց համար է, առաջնահերթությունը տալիս են ռիսկի խմբերին։ Ստանալու են մեկ դեղաչափ։

Գայանե Սահակյանի խոսքով, խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել, այսինքն խթանիչը իմուն համակարգը պաշտպանական մեխանիզմները խթանում է։

Նա ասել է, որ վիրուսն անընդհատ փոփոխվում է։ Ըստ Գ. Սահակյանի, կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի վերաբերյալ տեղեկատվության չկա, առայժմ բոլորը սպասողական վիճակում եմ,  տեղեկատվության բացը մարդիկ փորձում են լրացնել խիստ զգուշությունների միջոցով։

«Օմիկրոնի համար 50-ից ավելի մուտացիա կամ փոփոխություն է  արձանագրվել, որից 30-ը հենց միայն սպիտակուցում։ Հենց դա է ամբողջ մտահոգության առիթը, որ բավական շատ փոփոխություններ են մեկ շտամի մոտ։ Սա է խնդիրը»,- ասել է  Հիվանադությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Placeholder