Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
Քաղաքական
10:35 04/12/2021
Հայաստան

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,- ասել է նա։ 

Placeholder
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ