Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք
Աշխարհում
16:19 04/12/2021
Աշխարհ

Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք

Շաբաթ օրվա դրությամբ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հաստատվել է Օմիկրոնի նոր շտամով վարակման 13 դեպք: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ լրագրողներին այդ մասին ասել է Նոր Հարավային Ուելսի գլխավոր սանիտարական բժիշկ Քերի Չանտը:

Սիդնեյի դպրոցներից մեկում COVID-19-ի այս շտամով առաջին վարակվածը հայտնի է դարձել  ուրբաթ օրը։

Չանտը չի բացառել, որ նահանգում օմիկրոնով վարակվածների թիվը կարող է ավելի մեծ լինել։ Իշխանությունները սպասում են թեստերի նոր արդյունքների։

Քվինսլենդ նահանգի կառավարությունը հայտնել է, որ Օմիկրոնով վարակման առաջին դեպքը կասկածվել է Հարավային Աֆրիկայից եկած մարդու մոտ, գենոմի համադրումը շարունակվում է:

«Հանրային առողջապահության դեպարտամենտը բացառել է, որ այն  Դելտա շտամ է, բայց մենք չկարողացանք հաստատել, թե արդյոք սա Օմիկրոն է»,-ասաց նահանգային առողջապահության նախարար Իվետ Դ'Աթը:

Հաղորդվում է, որ Օմիկրոնը հայտնաբերվել է ԱՄՆ վեց նահանգներում՝ Նյու Ջերսիում, Մերիլենդում, Միսսուրիում, Նեբրասկայում, Փենսիլվանիայում և Յուտաում: Նախկինում այն գրանցվել էր Կալիֆորնիա, Կոլորադո, Մինեսոտա, Նյու Յորք նահանգներում, ինչպես նաև Հավայան կղզիներում։
 

Placeholder
Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք