Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների պաշտպան Քավալայի պատճառով
Քաղաքական
13:32 04/12/2021

Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների պաշտպան Քավալայի պատճառով

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է վարույթ սկսել, եթե Թուրքիան չկատարի մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային բանտից ազատ արձակելու ՄԻԵԴ որոշումը։ Ըստ «The Independent»-ի՝  արտաքին գործերի 47-ից նախարարներից 32-35-ը , որոնց երկրները Եվրախորհրդի անդամ են, քվեարկել են գործընթաց սկսելու օգտին։

«Կոմիտեն գտնում է, որ չապահովելով բողոքատուի (Քավալայի) անհապաղ ազատ արձակումը, Թուրքիան հրաժարվում է կատարել այս գործով դատարանի որոշումը»,-ասվում է Խորհրդի Նախարարների կոմիտեի հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ լսումները տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 2-ին։ 2017 թվականին նման իրավիճակում Ադրբեջանն ազատ արձակեց ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովին։ 2020 թվականին նա պաշտոնապես արդարացվել է։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քավալայի գործով ցանկացած գործողություն անվանել է միջամտություն երկրի դատական համակարգի աշխատանքներին։ Միաժամանակ ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր են Թուրքիայի համար։
 

Placeholder
Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների պաշտպան Քավալայի պատճառով