04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել
Առողջություն
11:15 04/12/2021
Հայաստան

04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել

Հայաստանում դեկտեմբերի 3-ին կատարվել է 7438 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 963 հիվանդ, գրանցվել է մահվան 27 դեպք: Մահացածներից 2-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1454 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9123 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2396894 թեստավորում։ 

Placeholder
04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել