Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ արցախակենտրոնությունը կմնա Հայ Դատի գործունեության հիմնասյուներից մեկը
Քաղաքական
11:19 04/12/2021
ԼՂՀ

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ արցախակենտրոնությունը կմնա Հայ Դատի գործունեության հիմնասյուներից մեկը

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը իր ֆեյսբուքի էջում գրում է.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։

Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը»։

Placeholder
Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ արցախակենտրոնությունը կմնա Հայ Դատի գործունեության հիմնասյուներից մեկը