Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ
Տարածաշրջան
16:49 04/12/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ

Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք  ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։

Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից։

Placeholder
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ