Երկրաշարժ Բավրայից 18 կմ հյուսիս-արևելք
Հասարակություն
12:20 04/12/2021
Հայաստան

Երկրաշարժ Բավրայից 18 կմ հյուսիս-արևելք

Դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.23⁰ևարևելյաներկայնության 43.97⁰աշխարհագրականկոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ։

Placeholder
Երկրաշարժ Բավրայից 18 կմ հյուսիս-արևելք