Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել
Քաղաքական
11:55 04/12/2021
ԼՂՀ

Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել

Մի քանի օր ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ չեն ընթացել։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության  մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմն էլի առանց որևէ պատճառի թույլ չի տվել մտնել իր կողմից օկուպացված տարածքներ։

«Այդ ընթացքում բանակցում էինք, որոնողական աշխատանքների ուղղություններն էինք որոշում»,- նշեց նա։

Հ. Թադևոսյանը տեղեկացրեց, որ այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքներ։ Փրկարարները որոնումներ են իրականացնում Մատաղիսի ուղղությամբ։ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն։

 

Placeholder
Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել