Արցախում ընդհանուր կատարվել է 4993 պատվաստում
Տարածաշրջան
09:16 04/12/2021
ԼՂՀ

Արցախում ընդհանուր կատարվել է 4993 պատվաստում

Կորոնավիրուսային հիվանդության  COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է  2373 քաղաքացի, երկրորդ  դեղաչափ՝ 454 անձ։

Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է 4 տեսակի՝ «ՍՊՈՒՏՆԻԿ-V», «ԱՍՏՐԱԶԵՆԵԿԱ»,  «ՍԻՆՈՖԱՐՄ» և «ՄՈԴԵՌՆԱ»  պատվաստանյութերով:
Կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են թե առողջապահության նախարարության և թե  բժիշկների  կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերն ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։

Օրերս ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Արցախ էին ժամանել բարձրակարգ էքսպերտ մասնագետներ՝ հանրապետությունում «Covid-19»-ի համավարակի հետ պայմանավորված տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, իրավիճակը գնահատելու  և իրենց ունեցած փորձը փոխանցելու նպատակով։
 

Placeholder
Արցախում ընդհանուր կատարվել է 4993 պատվաստում