ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
Քաղաքական
21:22 05/12/2021
Հայաստան

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս

36 խոշորացվող համայնքներում ՏԻՄ համասնական ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 42.48 տոկոսը։

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Արմավիր քաղաքում, որտեղ առաջադրված է միայն ՔՊ-ն, 44.452 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 214 մարդ, կամ՝ ընտրողների 20.72 տոկոսը։

Ցածր մասնակցությունը մինչճև օրվա վերջ պահպանվել է նաև Վաղարշապատում, 43 267 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 980,  կամ՝ ընտրողների 25.38 տոկոսը։

Առավել ակտիվ են եղել Թումանյան համայնքի ընտրողները, 5 029 ընտրողից քվեարկել է 3 509,  կամ՝ 69.78 տոկոսը։ Նրան հաջորդում է Վայքը՝ մասնակցության 67.95 տոկոս ցուցանիշով։ Հաջորդ առավել ակտիվ քվեարկված համայնքը Ապարանն է, մասնակցությունը կազմել է 64.70 տոկոս։

Հանրապետության երրորդ քաղաքում՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում մասնակցությունը 36.01 տոկոս է։

 

Placeholder