06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:16 06/12/2021
Հայաստան

06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 3308 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 778 հիվանդ, գրանցվել է մահվան 9 դեպք: Մահացածներից 1-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340818 դեպք, որոնցից 321884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1456 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9147 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2405279 թեստավորում:

Placeholder
06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է