Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան տոնակատարությունների շաբաթը
Կրթություն, գիտություն
19:25 06/12/2021
Աշխարհ

Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան տոնակատարությունների շաբաթը

Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկում է Նոբելյան միջոցառումների շաբաթը, որի ընթացքում պատվելու են աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի այս տարվա դափնեկիրներին։ Մրցանակները նրանց կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում, հայտնում է kommersant.ru-ն։

Մինչդեռ Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, շնորհվում է Օսլոյում։ Այս տարի այն շնորհվել է Թունիսի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության միջնորդների խմբին` Թունիսի ազգային երկխոսության քառյակին:

Ընդհանուր առմամբ, Նոբելյան հիմնադրամից Ստոկհոլմում և Օսլոյում տոնակատարությունների համար կծախսվի 15 միլիոն կրոն (մոտ 2 միլիոն դոլար): Այս գումարը ներառում է հիմնական ծախսերը՝ տրանսպորտ, բանկետի անցկացում, դափնեկիրների համար կացարանի վճարում։

Placeholder
Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան տոնակատարությունների շաբաթը