Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը
Աշխարհում
16:06 06/12/2021
Աշխարհ

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը

Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամ է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ, երկուշաբթի լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում ստացված դրական ՊՇՌ թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «Օմիկրոնի» շտամը»,-  ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության, Հարավային Աֆրիկայից ժամանած 10 քաղաքացու մոտ դրական ՊՇՌ թեստ է հայտնաբերվել։ 

Placeholder
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը