Վանի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
10:20 06/12/2021
Տարածաշրջան

Վանի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Լուրը հրապարակել է ՏԱՍՍ-ը:

Ցնցումներն արձանագրվել են մոտ 350 հազար բնակչություն ունեցող Վան քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք։ էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Placeholder
Վանի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել