Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
Իրավունք
14:06 06/12/2021
Հայաստան

Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը

«Աշոտ Մինասյանի հետ հանդիպել եմ երեկ չէ առաջին օրը, տրամադրությունը շատ բարձր էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Ա. Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց՝ Աշոտ Երկաթը պատրաստ է ժամանակավորապես զիջել իր ազատությունը, բայց պատրաստ չէ զիջել հայրենիքը։

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու, այդ քրեական գործի փուչիկ լինելը»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ Աշոտ Մինասյանը կալանավորվեց դեկտեմբերի մեկին։ Փաստաբանը դատավորի որոշումը որակում է ակնհայտ ապօրինի։

Ասուլիսի մասնակից փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնց շահերն իրենք պաշտպանում են, իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Ցավոք, Հայաստանի Հանարպետությունում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլև նոր թափ են առել»,- ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով, եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էին դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, ապա հիմա քաղաքական հետապնդումների համար այդ գործիքներին ավելացել է նաև դատական համակարգը։

 

Placeholder
Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը