Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ
Քաղաքական
00:33 06/12/2021
ԼՂՀ

Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ

Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

 

Placeholder
Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ