Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով
Հասարակություն
20:09 06/12/2021
Հայաստան

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Մայրաքաղաքում դեկտեմբերի 7-ին և 8-ին, 9-ի ցերեկը, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

 Մարզերում դեկտեմբերի 7-ին և 8-ին, 9-ի ցերեկը, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերից, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով