07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Առողջություն
11:29 07/12/2021
Հայաստան

07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 6006 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 240 հիվանդ, գրանցվել է մահվան 28 դեպք: Մահացածներից 1-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1457 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9175 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում:

Placeholder
07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է