Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
Քաղաքական
17:02 07/12/2021
Հայաստան

Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան

«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում չեղարկել հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների չկայացած հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր նախարարների հանդիպումը չեղարկվել էր Արցախ ՀՀ խորհրդարանականների այցի պատճառով։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի վաղեմի երազանքն է արցախյան հիմնախնդրի քննարկումն այլ հարթակ տեղափոխել, և այս գործընթացն առաջին հերթին միտված է Մինսկի խումբը կասկածի տակ դնելուն։

«Խոսել նրա մասին, որ Ադրբեջանն առհասարակ տորպեդահարեց գործընթացը, տեղին է, նաև հստակ տեսանելի է, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից, ինչը հայկական կողմի համար անընդունելի է»:

Placeholder
Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան