Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Սպորտ
20:00 07/12/2021
Հայաստան

Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում  է տասը ծանրորդ: Կանանց և տղամարդկանց տասական քաշային կարգերում խաղարկվում է մեդալների 20 հավաքածու: ՀՀ պատվիրակներից առաջինը, դեկտեմբերի 12-ին, ծանրահարթակ կելնի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / :

Կոմիտեն հիշեցնում է՝ վերջին տարիներին մեր հերկուլեսները խոսուն հաղթանակներ են տոնում միջազգային պաշտոնական մրցաշարերում: Աշխարհի  նախորդ ստուգատեսը կայացել է Թաիլանդի Պատտայա քաղաքում՝  2019թ. սեպտեմբերին: Մասնակից 84 երկրների 734 մարզիկ-մարզուհիները այն ժամանակ  սահմանել են համաշխարհային 23 ռեկորդ:  

Placeholder
Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը