Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի
Առողջություն
09:53 08/12/2021
Հայաստան

Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ  փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված  Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում։  

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները  կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։

Նոր որոշման մասին ամբողջական  տեղեկատվությունը՝ այստեղ։ 

Placeholder