Բրիտանացի նախարարները չեն մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին
Աշխարհում
17:54 08/12/2021
Աշխարհ

Բրիտանացի նախարարները չեն մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կառավարության պաշտոնյաները չեն մասնակցի Պեկին-2022-ի ձմեռային օլիմպիական խաղերին՝ ի նշան բողոքի Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Կառավարությունը նախարարներ չի ուղարկի Օլիմպիական խաղերին: Միևնույն ժամանակ, մենք չենք աջակցում սպորտային բոյկոտի գաղափարին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի երկրներ սկսել են բոյկոտ ուղղված Պեկինի Օլիպիադիային։

Placeholder