Գիտնականները հայտնաբերել են «Օմիկրոն» շտամի երկրորդ գենետիկ տարբերակը
Աշխարհում
18:43 08/12/2021
Աշխարհ

Գիտնականները հայտնաբերել են «Օմիկրոն» շտամի երկրորդ գենետիկ տարբերակը

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գիտնականները հայտնաբերել են օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի գենետիկ «ենթատեսակ»։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Նոր ենթատեսակը հայտնաբերվել է «Օմկրոն»-ով վարակված երկրորդ ավստրալացու արյան փորձանմուշում: Վերջինս նոր էր վերադարձել Նիգերիայից: Նահանգի առողջապահության նախարարի խոսքով՝ տեղի մասնագետներին հաջողվել է հիմնամանրէի երկու ենթատեսակ առանձնացնել, որոնք երկուսն էլ առկա են Քվինսլենդում:

Ավստրալիայի ազգային համալսարանի համաճարակաբան և վարակաբան Փիթեր Քոլինսոնը կարծիք է հայտնել, որ նոր ենթատեսակը, հավանաբար, կտարածվի երկրագնդի տարբեր հատվածներում, սակայն այն նոր հիմնամանրէ անվանել չի կարելի:

Placeholder