Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
08.12.2021. Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությանում դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։