Ավստրալիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել Է Պեկինի օլիմպիադան բոյկոտելու մասին
Աշխարհում
15:45 08/12/2021
Աշխարհ

Ավստրալիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել Է Պեկինի օլիմպիադան բոյկոտելու մասին

Ավստրալիան միանում է Չինաստանում ձմեռային Օլիմպիադայի դիվանագիտական բոյկոտին։ Ընդ որում երկրի մարզիկները միևնույն է մրցելու են խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Սքոթ Մորիսոնին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Ես այդպես եմ վարվում, քանի որ դա համապատասխանում է Ավստրալիայի ազգային շահերին։  Դա ճիշտ քայլ է», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը։ 

Բոյկոտին կմասնակցեն քաղաքական գործիչներ և դիվանագետներ, ներառյալ նրանք, ովքեր արդեն Չինաստանում են: Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն նույնպես աջակցել է իշխանությունների որոշմանը։ Նախատեսվում է օլիմպիական խաղեր ուղարկել 40 մարզիկների։

Առաջինը նույն որոշման մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Ինչպես բացատրել է ամերիկյան կողմը, դրա համար առիթ է հանդիսացել «Սինցզյանում ՉԺՀ-ի կողմից իրականացվող ցեղասպանությունը և մարդու իրավունքների այլ խախտումները»:

Placeholder
Ավստրալիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել Է Պեկինի օլիմպիադան բոյկոտելու մասին