Գերմանիան նոր կանցլեր ունի
Քաղաքական
13:56 08/12/2021
Աշխարհ

Գերմանիան նոր կանցլեր ունի

Բունդեսթագը Գերմանիայի նոր կանցլեր է ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Գերմանիայի կառավարության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ներկայիս Բունդեսթագում դա 736 պատգամավորներից առնվազն 369-ն է։ 

Ընթացակարգի մեկնարկը հայտարարել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բախը։ Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։ 

Շոլցը ստացել է 395 ձայն։ 

Սահմանադրության համաձայն՝ հենց կառավարության ղեկավարն է որոշում Գերմանիայի քաղաքականությունը։

Այսպես կոչված «կանցլերական մեծամասնությունը» ձևավորվում է հիմնականում այն ​​կուսակցությունների ներկայացուցիչների ձայներով, որոնք կձևավորեն նախարարների կաբինետը։ 

 

Placeholder
Գերմանիան նոր կանցլեր ունի