Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 57 երկրներում
Աշխարհում
14:07 08/12/2021
Աշխարհ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 57 երկրներում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 57 երկրներում, սակայն «Դելտան» շարունակում է մնալ COVID-19-ի գերիշխող տարբերակը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ համաշխարհային համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ շաբաթական տեղեկագրում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Այս պահին «Օմիկրոն»-ի դեպքեր են հայտնաբերվել ԱՀԿ-ի տարածաշրջանների 57 երկրներում: Մինչ այժմ հայտնաբերված դեպքերի մեծ մասը կապված են ճանապարհորդության հետ, սակայն դա կարող է փոխվել»,- ասվում է փաստաթղթում։ 

ԱՀԿ-ն ընդգծում է, որ վերջին երկու ամսում գրանցված COVID-19-ի բոլոր դեպքերի 99,8%-ում դեռ գերակշռում է «Դելտա» տարբերակը։

Placeholder
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 57 երկրներում