Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում գերի պահվող, ղարաբաղյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Այստեղ են բերվել մեծ թվով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ երեկվանից գերեվարված ու անհետ կորած տղաների հարազատները դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին արված հայտարարությունների վերաբերյալ։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ-ում նախատեսված է կառավարության հետ հարց ու պատասխանը։ Սովորաբար Նիկոլ Փաշինյանի խորհրդարան գալուն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերվում տարածք։







