Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիտնականները հայտնաբերել են «Օմիկրոն» շտամի երկրորդ գենետիկ տարբերակը
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գիտնականները հայտնաբերել են օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի գենետիկ «ենթատեսակ»։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոր ենթատեսակը հայտնաբերվել է «Օմկրոն»-ով վարակված երկրորդ ավստրալացու արյան փորձանմուշում: Վերջինս նոր էր վերադարձել Նիգերիայից: Նահանգի առողջապահության նախարարի խոսքով՝ տեղի մասնագետներին հաջողվել է հիմնամանրէի երկու ենթատեսակ առանձնացնել, որոնք երկուսն էլ առկա են Քվինսլենդում:
Ավստրալիայի ազգային համալսարանի համաճարակաբան և վարակաբան Փիթեր Քոլինսոնը կարծիք է հայտնել, որ նոր ենթատեսակը, հավանաբար, կտարածվի երկրագնդի տարբեր հատվածներում, սակայն այն նոր հիմնամանրէ անվանել չի կարելի: