«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարը
Սպորտ
19:27 09/12/2021
Հայաստան

«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարը

Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Ընդ որում Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան  նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտան հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նոր անուններ»,- հայտնում է ֆեդերացիան:

Placeholder