Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի
Քաղաքական
11:37 09/12/2021
Հայաստան

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Աժ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր:

Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ից գերեվարված ու անհետ կորած տղաների հարազատները դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին արված հայտարարությունների վերաբերյալ։

 

Placeholder
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի