09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Առողջություն
11:42 09/12/2021
Հայաստան

09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 8-ին կատարվել է 7741 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 202 հիվանդ, գրանցվել է մահվան 19 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1464 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9211 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2427511 թեստավորում:

Placeholder
09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է