Բիլ Գեյթսը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ավարտի ամսաթիվը
Աշխարհում
12:31 09/12/2021
Աշխարհ

Բիլ Գեյթսը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ավարտի ամսաթիվը

Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն և պատվաստումների ոչ բավարար ցուցանիշներին, COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում կիսվել է այս կարծիքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Գործարարը խոստովանել է, որ իր համար անակնկալ էր «դելտայի» նման վարակիչ տարբերակի հայտնվելը, ինչպես նաև իր խոսքերով նա չէր սպասում, մարդկանց այդքան երկար պետք է համոզեն պատվաստվելու և դիմակներ կրելու համար։

«Սակայն, հուսով եմ, որ վերջը հեռու չէ: Այլ կանխատեսում անելը հիմարություն կլինի, բայց կարծում եմ, որ համաճարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին»,- ասել է նա։

Թեև «Օմիկրոնի» շտամը մտահոգիչ է, սակայն համաշխարհային հանրությունն այժմ ավելի լավ պատրաստված է վիրուսի դեմ պայքարելու համար, քան նախորդ փուլերում, ասել է Գեյթսը:

Placeholder
Բիլ Գեյթսը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ավարտի ամսաթիվը