ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին
Քաղաքական
18:52 09/12/2021
Հայաստան

ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին

Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

«Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»։ 

Placeholder
ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին