Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել էր լրամշակված նախագիծը: Ըստ այդմ` բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ, ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ: Բացի նշված ծախսերից, առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախատեսված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի պակաս արժեքով:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկվել էր Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:
Այսօր հայտարարվեց ընտրություն արդյունքները. Եղիշե Սողոմոնյանը 68 կողմ, 24 դեմ ձայներով ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: