Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
Իրավունք
16:15 10/12/2021
Հայաստան

Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը

«Արդարությունը հաղթեց ի շնորհիվ իմ փաստաբանների։ Իրապես, տրամադրությունս բարձր է, ոգիս միշտ բարձր է եղել»,- ասաց դատարանի դահլիճից ազատ արձակված պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նա նշեց՝ շատ բան ասել չի կարող, առողջական լուրջ խնդիրներ ունի, անազատության մեջ գտնվելու ընթացքում նաև ինֆարկտ է տարել։

«24-25 տարվա դիաբետն իրեն շատ վատ ձևով ցույց տվեց՝ հատկապես այս 4-5 ամսվա ընթացքում։ Ես զրկված եմ եղել լրատվությունից այդ ընթացքում։ Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը, հետո կտեսնենք»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե ազատության մեջ առաջինն ի՞նչ է անելու Չարչյանը, նա պատասխանեց. «Արեցի, կնոջս համբուրեցի»։

Placeholder
Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը